Ōīšóģ » ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԿՐՈՆ » VOTANAVRNER » Īņāåņčņü

VOTANAVRNER

LILIA: PARUYR SEVAKIC SKSUM EM

Īņāåņīā - 18, ńņš: 1 2 All

LILIA: ԵՐԿՈՒ ՍԻՐՈ ԱՐԱՆՔՈՒՄ Մի անինքնասեր տգեղ կնոջ պես Սիրահարվել է ինձ տխրությունը, Որին չեմ սիրում Եվ այդ պատճառով Նա իր հագուստն ու անունն է փոխում – ՄԵրթ ` կոչվում թաղիծ, Մերթ` կարոտ, Մերթ` վիշտ, Ցավ կամ տրտմություն: Հետապնդում է Ու չի հասկանում, Որ մենք չենք սիրում հետապնդողին, Որ մենք սիրում ենք ու գերվում նրանա, Ում դուր չենք գալիս: Ես էլ իմ հերթին Իմ ամբողջ կյանքում Հետապնդում եմ ուրիշին` Նրան, Որ նույնպես , դիտմամբ, Անունն է փոխում – Այն հույսով գուցե, Թե մոլորվելով ` Հետքն իր կկորցնեմ – Մեկ խնդություն է անվանում իրեն, Մեկ ` ուրախություն, Կայտառություն է Կամ պայծառություն : Հետապնդում եմ Ու չե~մ դադարի, Մինչև նա, անուժ, Մինչև նա, տրված, Ինձ չասի. <Քոնն եմ>: Վկան ` Այն կանայք, Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն Նշել չեմ կարող

LILIA: ՁՅՈՒՆԸ Սիրում եմ ես ձյունը: Սիրում եմ ես ձյունը, Երբ նա իջնում է Անտես երկինքներից այս մայթերին, Եվ մեծաքա~յլ , դանդա~ղ դու շրջում ես, Ինքդ էլ չիմանալով անրջում ես Այն, ինչ կյանքով վեհ է և անթերի: Սիրում եմ ես ձյունը: Երբ նա իջնում է , Դու հիշում ես հանկարծ Անցած տարիներիդ խայտանքը մանկական, Եվ քաղցրորեն սիրտդ քեզ տանջում է: Դու հիշում ես հանկարծ Երբեք չմոռացված այն աղջկան, Որի թարթիչներին իջած ձյունը Լսելի է դարձել սրտիդ բաբախյունը… Սիրում եմ ես ձյունը: Երբ նա իջնում է, Ինքդ էլ չիմանալով` անրջում ես, Որ գալիքը, վաղը,որ ապագան Քեզ չտեսած անգամ` Ճանաչում է, Եվ հաճույքից սիրտդ խենթորեն ուռչում է. Քաղցր է թվում ,որ դու Այս կյանքում չես ծնվել օրապակաս, Որ ապրում ես,որ կաս, Որ շնչում ես…. Սիրում եմ ես ձյունը: Երբ նա իջել է, Երբ իջել է նաև լռությունը, Եվ մեծաքայ~լ, դանդա~ղ, լուռ շրջելով, Դու զգում ես նրա փխրության վրա Քո մարդկային մարմնի ծանրությունը

LILIA: Դ ՈՒ Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես տեր անում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում... Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանւմ Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում... Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնւմ ես ինձ ու հեռանում՝ Լքվաց տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղւնի մեջ ու գերանում... Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն


LILIA: “ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԳ” (Հատված պոեմից) *** -Կոչեմ ապրողա՜ց. կոչեմ վերապրած ժողովո՛ւրդ իմ, քե՜զ, որ ունես աչքեր, այն էլ ի՜նչ աչքեր, բայց ավելի ես տեսնում, առա՛յժմ, քո ականջներո՜վ: Եվ ես, որ եղա տարաբախտ վկան լացիդ ու կոծիդ և տառապանքիդ անոթը դարձա, կործվա՛ծ անոթը. որ վկան եղա սոսկումիդ ահեղ և զարհուրանքիդ պահեստը դարձա, անտա՛կ պահեստը. որ վկան եղա ցասումիդ նաև, և ծառացումիդ, և ընդվզումիդ, ու դարձա նրանց խորհրդանիշը՝ հողի մեջ խրված հսկա նիզակի սլաքը ցցուն, որ նաև ցայսօր դեռևս անկատար երազանքդ եմ քո, իղձդ երկկատար, բայց նաև վկան, բախտավո՜ր վկան նահատակներիդ վերածննդի, վերապրողներիդ խանդ ու եռանդի,- ես ասում եմ քեզ՝ պտվիրանի պես. դո՛ւ, որ վաղուց ես կոչվում ժողովուրդ, թեպետ ակամա դեռ ժողովված չես, տակավին ցիր ես, ցան ես և սփյուռք,- դու այսուհետև ժողովվես պիտի նախ՝ ինքդ քո մե՛ջ, և ապա՝ քո շո՛ւրջ՝ հիշելով, որ այս ջարդ-կոտորածը, նախճիր եղեռնը երե՛կ չսկսվեց,երե՜կ չսկսվեց... 5000 տարվա, 500 տարվա, և 50 տարվա պատմություն ունի այդ ջարդ-սպանդը, նախճիր-եղեռնը, որ չի՛ ավարտվել ու չի ավարտվում. կարմիր էր, հիմա ճերմակ է դարձել, և հիմա արդեն նա գանգ չի հատում, այլ գրավում է, չի կտրում ձեռքեր, այլ վարձում ընդմիշտ, չի առևանգում, այլ հմայում է, չի հեղում արյուն, այլ ծախ է առնում և, միացնելով երակ-երակի, իր ամենակուլ արյանն է խառնում... Ու կրկնում եմ ես ՝ ահզանգի պես. -Այդ ջարդ-սպանդը, երե՛կ չսկսվեց և ոչ էլ վաղն է նա ավարտվելու, ուստի վախեցեք սպանդից ճերմա՛կ ավելի, քան թե՝ եղեռնից կարմի՛ր. ուստի կրկնեցեք ինձ հետ միատեղ, իմչպես երդոմի խոսքերն են կրկնում. -Բռնի ձուլվելիս թունավորում են ձուլողին՝ արյամբ, Ինքնին ձուլվելիս թունավորվում են իրենք՝ արյունով: Ուստի թող գործեն ձեր հին զենքերը՝ ձեր ատմամնե՜րը ու ձեր ոտքե՜րը. ձեր ատամնե՛րը՝ կռվելու համար ու պաշտպնվելու կամ ժողովվելու ինքներդ ձեր մեջ, իսկ ձեր ոտքե՛րը՝ վերադռնալու, տուն գալու համար կամ ժողովվելու ինքներդ ձեր շուրջ... Եվ արժի՞ ասել, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր օտարության մեջ ազատ լինելն էլ ա՛յլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ ա՛յլ ազատություն: Եվ արժի՞ այսօր, որ ես ինքս ինձ մանրեմ՝ հարդի պես: Թողե՛ք ես մնամ ինչպես կամ՝ ցողուն: Եվ թողե՛ք նաև ես մնամ իմ նոր դավանանքի հետ, որ Երրորդության փոխարեն ունի լոկ Երկրորդություն՛ Եվ անգիր արեք իմ աղոթքը նոր. “Յանու Մոլորեալ Ոչխարի, Յանուն Անառակ Որդւոյ”... -Կոչեմ ապրողա՛ց՝ մոլորյալների՜ն : … Մեր մեռելները մեր հաշվի մեջ են, մեր հաշվի մեջ են ... ու կաշվի մեջ են, քանզի մենք,իրո՛ք կապված ենք նրանց հիշատակներին, ինչպես մանուկը իր մորը՝ պորտով: Մենք նրա՛նց մեջ ենք ու մե՛ր մեջ՝ նրա՛նք, մեր բջիջների՛, մեր ոսկըրի՛ մեջ: Ու եթե նույնիսկ մենք հոգնենք մի օր, նրանք՝ ապրելով մեր մեջ ու սրանց, մեր հոդերի՛ մեջ, սրանց մատների՛, աստվածաշնչյան Այրի կնոջ պես՝ առա՛նց հոգնելու, մի՜շտ Դատավորի դուռը կբախեն՝ այնքա՛ն ժամանակ, մինչև չասեն.“Ե՛կ,դատեցյաց զայրին”... Ու երբ գոչում եմ. -Կոչեմ ապրողա՜ց, ինձ ձայն են տալիս նրա՛նք,որ երեկ խեղճ գաղթականի ցուպի փոխարեն իրենց ձեռքն առան անթաղ-անշիրիմ մի նահատակի ազդր կամ սրունք, և,Ահարոնի գավազանի պես, ոսկորն այդ ծաղկե՜ց՝ անարգ թշնամուն ապացուցելով, որ թեպետ մեջեթն ավերակված է, բայց Ալ Մեհրաբը դեռ մնացել է, դեռ մնացել է... Արարատի՜ շուրջ... ... ... ... -ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց... -ԲԵԿԱՆԵ՛Մ ՇԱՆԹԵ՜Ր... -ԿՈՉԵ՛Մ ԱՊՐՈՂԱ՜Ց...

LILIA: ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ: Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր: Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար: Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար: Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել: Ճիշտ ճամփից ես միայն շեղել: Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ: Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ: Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ: Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, Որ դու... որ դու նման լինես իմ երազին: Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. “Տղան հասավ իր մուրազին, Դուք էլ հասնեք ձեր մուրազին”: Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ. Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը: Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, Մե՜կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում, Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին... Անկեղծ ասած՝ հեքիաթներից”

LILIA: ԼԱՎԱԳՈՒՅՆԸ Լավագույն ժպիտ ասուածը, անշուշտ, Փակ աչքերովն է: Իսկ Լավագույնը երազանքների՝ Բաց աչքերովը: Լավագույն երգը Բաց պատուհանից-հեռուից լսուածն է: Լավագույն խօսքը Լռութեան խորքում լռին ասածն է: Լավագույն ազգը այն է, երեւի, Որ չի ունենում հսկայ կայսրութիւն: Լավագույն հաւատն այն է, որ երբեք Չի դառնում կրօն: Լավագույն դիմակն այն է, անկասկած, Որ կոչւում է դէմք: Լավագույն դերը՝ Վատ խաղացածը: Լավագույն սէրը՝ Կիսատ թողածը: Լավագույն տանջուած ու տառապածը Վարդն է (երգերում): Լավագույն կապիկն աշխարհում(էլի) Մարդն է երեւի: Լավագույն մարդն էլ(ոչ մի երեւի) Ներեցէք... ես եմ...

LILIA: ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե?նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։ Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։ Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։ Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե?լ եղեցկի՛ն‚ Բարու՛ն‚ Վսեմի՛ն‚ Լավի?ն… Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով. Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով… Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ Ու?ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. Շինել ենք կամուրջ‚ Կապել ենք կամար‚ Ամե?ն տեղ հերկել‚ Հասցրել բերքեր‚ Ամենքի? ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝ Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚- Ամե?ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ Մեր հոգուց՝ մասունք‚ Եւ նշխար՝ սրտից… Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել. իտենք թշնամու կողը մխրճվել Ու բարեկամին դառնալ աջակից. Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ Մեկի փոխարեն տասն հատուցելով… Հօգուտ արդարի եւ արեգակի իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ… Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա?կ մարել. Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ իտենք մոխրանալ որպես վառ կերոն. Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚ Բայց ուրիշներին մի?շտ էլ հարգելով… Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ Բայց մեզ էլ գիտենք - Մազ հաեյ են ասում։ Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք… Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա?նք։

LILIA: Մոր ձեռքերը Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով , Երազանքո՜վ՜: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը` Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը` Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը: ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա'յս ձեռքերը` Տհող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը... 30. X. 1955

LILIA: ԸՆԿԱԾՆԵՐԸ Կռիվներում ընկան նրանք. Ամեն մեկը՝ մի տան ճրագ, Ամեն մեկը՝ մի մոր որդի, Ամեն մեկը՝ մի աղջկա Երազանքը անապական, Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան... Ամեն մեկը՝ անգիր մի վեպ, Ամեն մեկը անգին մի կյանք... Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ. Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ, Մեկը սրով, տասը՝ հրով. Մեկը՝ արդեն հայտնի հերոս, Տասը՝ հերոս դեր չդարձած, Մեկը՝ իր մոր արցունքներով Թաց նամակը դեռ չընթերցած, Տասը՝ նամակ սպասելիս, Կարոտելիս, երազելիս... Բայց զոհի' պես չընկան նրանք: Ընկան նրանք իբրև մարտի'կ, Ընկան նրանք իբրև մարդի'կ, Որ սովոր են մահը վանել Իրենց կյանքով՝ հանուն կյանքի, Որ սովոր են զրկանք տանել՝ Ընդդեմ ցավի ու զրկանքի. Որ պատրսատ են հանուն սիրո Սիրուց առնել ատելու թափ. Եվ անպարտ են ատելությամբ: Որ հզոր են հենց այդ սիրով. Զոհի' նման չընկան նրանք: Ընկան նրանք իբրև մարտի'կ, Որ փուլ չգա էլ ապարանք, Խաղաղ մնա ամեն երդիկ, Եվ ծխանի ծուխը բարակ Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ, Քամուց թերթվի լուրթ երկնքում. Որ էլ ոչ մի ընտանիքում Անտերացած ոչ մի աթոռ Չաղաղակի դատարկությամբ Թեյի ժամին, ճաշի պահին. Որ արկերի դղրդոցին ՈՒ հրդեհի ահեղ բոցին Փոխարինեն արծաթ բահի Զրնգոցը երկնքի տակ Եվ կարոտի շշուկը տաք: Նրանք ընկան կռիվներում, Բայց ապրում է հոգին նրանց Ապրողների հոգիներում. Չի' մեղմացել ցավը կրած, Ատելուտյո'ւնը փրփըրած Եվ հաղթության տե'նչը խորին՝ Ի գիտություն ա'յն բոլորի, Որ նայում են շիրմին նրանց Միայն իբրև մի բլուրի, Որ հարթվում է կամաց-կամաց, - Անմիտի պես մոռանալով, Որ եթե չար թշնամու դեմ Ապրողները իրենց ուժով ՈՒ զենքով են անպարտելի, Ընկածները իրենց հուշո'վ, Վրեժո'վ են սարսափելի

LILIA: ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ Դու մեր մեծ երթի գավազանակիր Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան, Մեր ազնըվության գովասանագիր, Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան: Անցյալին պարզված դու մեր լսափող, Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված: Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, Նարեկացիով օծված ու յուղված: Դաժան դարերի ամե՛ն մի ժամին Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին: Բարդելով վերքին վերք ու անարգանք, Հեծության վրա մի նոր հեծություն՝ Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, Խլել է մեզնից փառք ու մեծություն, Խլել է կյանքը մեր եւ... կյա՜նքից էլ թանկ՝ Մեր հո՛ղը, հո՛ղը, Մեր սուրբ հայրենի՜ն: Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին: Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ, Բայց եւ...դարավոր բնիկ վայրերի Կորըստի լեղի կարո՜տն է քսել, Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի Արցու՛նքը, սակայն... եւ արյու՛նը սեւ, Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից, -Քաղցրացել ենք մենք...մեր քաղցր բառով, Մեր հայրենահամ անուշ բարբառով: Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին: Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել, Հատել է ականջ ու ոտնաթաթեր, Աչքեր է հանել դաշյունով իր սուր, Կտրել է նաեւ արմատից լեզուն, Եվ սակայն... իզու՜ր. Չի՛ հատվել լեզուն, Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ... Քե՛զ՝ մեր հայկական եւ արամական, Չկարողացան քեզ խլել մեզնից, Ո՛չ խարդավանքով արամեական, Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ, Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով, Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ, Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով, Ո՜չ ճշմարտությամբ, Ո՜չ էլ ստերով: Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել: Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ, Որ չե՜ն ել կարող քեզ մեզնից խլել, Ինչպես չեն կարող խլել մի դրոշ, Որ հազարամյա դաժան մարտերում Փողփողացել է միշտ էլ...սրտերու՜մ: Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող, Ագահ կոկորդում դու խոր ես խրվում: Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող, Ինչպես երկինքը երբեք չի փլվում: Չե՜ս խլվի երբեք, Չե՜ս փլվի երբեք, Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում... Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, Որ քեզ կամենա գողանալ մեզնից (Մի՛ ասա “մեզնից”, “աշխարհի՛ց” ասա). Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու, Այլեւ մասու՜նք ես, Մասու՜նք ես մի սուրբ, Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝ Դարերի խորքից դարերին հասած: Մասու՞նք: Ինչպե՞ս թե:Մասունքըս ո՜րն է: Մասունքի տեղը տուփն է կամ հորն է: Իսկ դու՝ դարավոր, բայց եւ առույգ ես, Գիսավոր ծուխ ես, բայց եւ խարույկ ես, Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես, Շատերի մեջ ես, բայց պետական ես, Եվ դրանով իսկ դու պետքական ես Այն պետությանը, որ վաղը պիտի Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...



ļīėķą’ āåšńč’ ńņšąķčöū