Форум » ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԿՐՈՆ » ARAKNER » Ответить

ARAKNER

LILIA:

Ответов - 36, стр: 1 2 3 4 All

LILIA: ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդոґւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց , բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն : Եկան գյուղի ջոջերը Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին, -Լսեґ ք, մկներ, ցեղակից , Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի , Պէտք է մեռնեմ անոթի Սովն է չոքել դռանը, Ախ , մռռանը, մռռանը , Վեր է ընկել, մառանը , Ինչքան ասես նազ անի , Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի , Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի , Ուտի , քեֆը չաղ անի , Էսպես զուլում ու կրակ , Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը... Ա՜յ բերել եմ ես մի զանգ , Ծափ , ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա , Որ ինչքան էլ շորորա , Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի : Է ґ, զանգը ո՞վ կախ անի. -Ալո դոґ ւ: -Ալո՞ն տանի: -Բալո դոґւ : - Բալո՞ն կախէ: -Չստո, դոґ ւ: -Չստոն կաղ է : -Մստո , դո ґւ: -Մստոն կարճ է: -Փստո, դոґ ւ: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբօ , դո ґւ: -Ես տկար եմ: -Չամբո , դոґ ւ: -Ասենք տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞ : -Բտոն , Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից : -Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան : -Լռիґ, հանդուգն Կոտորվեґք դուք ,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը

LILIA: Ագռավն ու աղվեսը Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը, Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ Ես քո գերին Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով Զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես քթիկ, Էդպես ճտիկ, Մախմուր ագին, Խաս ու ղումաշ, Ատլասն հագին։ Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի։ Երգի, քուրիկ, մի ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի։ Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ Երգելում էլ եղար վարպետ, Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։ Ագռավ ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած՝ Ագռավային Բկովը մին Որ չկռռա՜ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը ըռխեց, գնաց։ Ագռավն ու աղվեսը Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը, Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ Ես քո գերին Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով Զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես քթիկ, Էդպես ճտիկ, Մախմուր ագին, Խաս ու ղումաշ, Ատլասն հագին։ Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի։ Երգի, քուրիկ, մի ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի։ Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ Երգելում էլ եղար վարպետ, Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։ Ագռավ ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած՝ Ագռավային Բկովը մին Որ չկռռա՜ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը ըռխեց, գնաց։

LILIA: Գայլն Ու Գառը Մի ամլիկ գառ Իրեն համար Ջուր էր խմում առվակից. Մեկ էլ դեմի ձորակից Գայլն է կտրում վեըեւը, Խոսքին տալով էս ձեւը. - Էս ի՞նչ լրբություն, Ի՞նչ հանդգնություն. Ա՜յ, դու փսլնքոտ, Ոչխարի լակոտ, Դու ինչի՞ տեր ես. Որ գաս դնչովդ, Քթով-պնչովդ Ջուրս պղտորես. Բռնեմ դունչդ Կտրի շունչդ: - Մի՛ բարկանար, պարոն գայլ, Քեզնից ցած եմ քանի քայլ, Էնպես բան ես ասում որ ... - Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր, Էդ էլ չլինի հերվանը, Չեմ մոռացել էն բանը, Որ հենց էստեղ, նույն օրը, Հայհոյեցիր իմ հորը: - Մի տարեկան դեռ չկամ ... - Է՛հ, եղբայրդ էր, անզգամ: - Ես մի ծին եմ, մինուճար: - Խնամիդ էր անպատճառ, Կամ մեկը ձեր պիղծ ցեղից: Էլ ժաժ չգաս քո տեղից, Ձեր շների, Հովիվների Ոխը քեզնից ես հանեմ, Տես, գլուխդ ինչ բերեմ: Ասավ, Հասավ Գառանը, Առավ, թռավ Անտառը: Էստեղ ինչն է գլխավոր: Ուժեղի մոտ Միշտ էլ թույլն է մեղավոր:


LILIA: ԱՂՒԷՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Հին առակ է Աղւէսի դունչը խաղողին չհասաւ Ասաց՝ պակ է: Սուած աղւէս, Մտնի պարտէզ, Տեսնի խաղող, Ա՜խ ... արևկող Յակինթ ճիթեր Վարից կախ, կախ, Ա՜յ թէ կուտէր. Աչքն էր տեսնում, Դունչ չէր հասնում: Էսես պուպուզ, Էնտեղ պուպուզ, Էս վազի տակ, էն վազի մօտ, Վերջն՝ աչքէ տիս, բերնէ կարօտ, Խիստ սրտնեղած Ելաւ գնաց Պարտէզից դուրս Հետն ասելով. -Մի խօսքով, Լաւ է տեսքով... Բայց խակ է, կանաչ է, Ուտելու բան չէ, Բերան տաս Ատամհարիք Կստանաս

LILIA: Վարդան Այգեկցի, XII-XIII դարեր ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. "Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս": Մայրն ասաց. "Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես": Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ պախավ դեպի մայրը, և մայրն ասաց. "Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում": Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. "Ո՜վ մայր, տես, թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն ինչպես խոզից":

LILIA: Աստվածաշունչ ուսւմնասիրել Մի անգամ իմաստուն ծերունու մոտ է գալիս կույսը ու հարցնում . Ավվա , ես 6-րդ շաբաթն է պասեմ պահում և ամեն օր ուսւմնասիրում Աստվածաշունչը : Ծերունին պատասխանեց - Դարձել՞ է քեզ համար ագահությունը անտարբեր , ինչպես լիություն : Նա ասաց - Ոչ : - Նվաստությունը - ի՞նչպես գովանք : - Ոչ : - Թշնամիները - ի՞նչպես ընկերներ : - Ոչ : - Դե որ այդպես է - ասաց իմաստուն ծերունին - գնա և աշխատիր քեզ վրա , դու ոչինչ ձեռք չես բերել : Քրիստոնեական առակ

LILIA: Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Այփերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին...

LILIA: Մի անգամ գայլը մի ջահել գառ է բռնում եվ ուզում է խժռել նրան: Գառնուկը ընկնում է նրա ոտքերն ու ասում. -- Խնդրում եմ քեզ, գայլ, մինչեվ ինձ ուտելը նվագիր շեփորի վրա, քանի որ ես իմ պապերից լսել եմ, որ ձեր ցեղը հմուտ շեփորահար է: Հպարտանում է գայլը եվ շեփորը վերցնելով, սկսում է ինչքան ուժ ունի փչել այն: Այդ ձայնը լսում են մոտակա գյուղի շները, հարձակվում են գայլի վրա: Մի կերպ կաշին ազատելով շներից, գայլը բարձրանում է ժայռի վրա եվ ինքն իրեն ասում. -- Տեղն է ինձ' հիմարիս, որ շները հարձակվեցին վրաս եվ կորցրեցի որսս, չէ որ ես գիտեի, որ իմ գործը մսագործությունն է, ոչ թե շեփոր փչելը, եվ ես որդին եմ մսագործի...

LILIA: Բկլիկ-Ձկնիկ Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, Դրսի որսը թող արա. Իջի՛ր ջրի հատակը, Մինչեւ անցնի վտանգը: Տե՜ս, փորձանք կա քո գլխին, Մի լավ մտիկ երեխին. Որդ է խփել իր կարթին Չմոտենաս էդ որդին: Ինձ չլսեց շեկլիկը, Ինձ չլսեց բկլիկը, Հո՛պ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը

LILIA: Աստծուն կուրորեն հավատացող եվ սիրող մի մարդ, այնպես է ստացվում, որ հայտնվում է փոքրիկ նավակով փոթորկալից ծովի մեջտեղում: Սկսում է աղոթել Աստծուն, որ հասնի փրկության: Անցնում է որոշ ժամանակ, մի նավ է հայտնվում եվ նավապետը առաջարկում է իր օգնությունը, բայց այս մարդը հրաժարվում է օգնությունից, ասելով թե Աստված իրեն մենակ չի թողնի' կհասնի: Այսպես երկու նավ էլ են հայտնվում, առաջարկում են իրենց օգնությունը, բայց մարդը կրկին հրաժարվում է օգնությունից, թե Աստված կհասնի իրեն: Երկար մնալով ծովի վրա նավակը վերջապես խորտակվում է եվ մարդը խեղդվում է: Դրախտում հանդիպում է Աստծուն եվ դժգոհ հարցնում. -- Աստված, ես հավատում էի քեզ, ամբողջ կյանքս աղոթել եմ քեզ համար եվ դու ասում էիր, թե կհասնես ինձ երբ նեղը լինեմ, ինչու թույլ տվեցիր, որ խեղդվեմ: Աստված պատասխանում է. -- Եթե կարծում ես, թե այն երեք նավերը պատահական հայտնվեցին քեզ մոտ, ուրեմն սխալվում ես...



полная версия страницы