ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԿՐՈՆ ARAKNER

ARAKNER

LILIA:

- 36, : 1 2 3 4 All

LILIA: Մի թագավորի որդի միշտ տխուր է լինում, միշտ դժգոհ ամեն ինչից: Գնում է իմաստունի մոտ, ասում. -- Իմաստուն ջան, ինչպես անեմ, որ ուրախ լինեմ, ինձ ամեն անգամ ինչ որ բան պակասում է երջանիկ լինելու համար: Իմաստունն ասում է. -- Գտիր մի երջանիկ, ուրախ մարդ, վերցրու նրա շապիկը ու հագիր եվ դու երջանիկ կլինես ու ուրախ... Արքայորդին ման է գալիս թագավորությունից թագավորություն, փնտրում է հարուստ, երջանիկ տագավորի, բայց ավաղ, յուրաքանչյուրին ինչ-որ բան պակասում է երջանիկ լինելու համար: Տխուր, փոր-փոշման հետ է վերադառնում, ճանապարհին տեսնում է մի ուրախ հովվի, ոէ բարձր ձայնով երգում է, մոտենում հարցնում է, -- Հովիվ, այնպես ես երգում, կարծես աշխարհը քոնը լինի: Դու երջանիկ ես: Հովիվը պատասխանում է, որ շատ երջանիկ է: -- Այդ դեպքում տուր ինձ քո շապիկը,- ասում է արքայորդին: -- Ես շապիկ չունեմ,- ժպտում է հովիվը...

LILIA: ՄԱՐԳԱՐԻՏՆ ՈՒ ՓՐՓՈՒՐԸ Ծովի երեսն է փրփուրը ելնում, Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ, Մինչ մարգարիտը խորքում է լինում, Խորից է ծնվում գանձը ճշմարիտ: Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին. - Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին, Թե մարգարիտ ես... Էլ ի՞նչ մարգարիտ, Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ, Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում, ՈՒ ես եմ փայլում, Կյանքը վայելում.... Բայց իր վայելքը երկար չտևեց, Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց, Հետքն էլ չմնաց ծովի երեսին... Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց, Ձեռքե-ձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին, Ահա' մայր ծովի միակ փառքը մեծ: ...Մարդիկ կան, որոնք փրփուրի նման Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, Բայց խորքում որքա՜ն Մարգարիտներ կան, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

LILIA: Հովհաննես Շիրազ Աստղերը մի օր լուսնյակին ասին. - Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին. Բանաստեղծները լուսնոտի նման, Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ... Եվ լուսինն ասաց. - Մրջյունն էլ է շատ, Այնինչ առյուծը մի ձագ է ծնում, Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ, Աշխարհում լավը միշտ քիչ է լինում, Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար, Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։ Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից, Տեսե՛ք աղբյուրն էլ աղի ծովի հետ Ծնվում է մի մոր անմահ ակունքից, Բայց նա է ցրում ծարավներն հավետ, Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ, Բայց, նա է ցրում խավարն անընդհատ, Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝ Անթիվ աստղերդ, այն էլ դարերով... Ինչ որ մի հատիկ արևը կանի՝ Չեն կարող անել աստղերն անհունի։

LILIA: Երկու ընկեր ճանապարհ են գնում, ճանապարհի կեսին նրանք վիճում են ու մեկը վիրավորում է մյուսին, նա ավազին գրում է. իմ ընկերն այսօր վիրավորեց ինձ, նրանք գնում են ու հանդիպում մի օազիսի ,վազում են մտնում լիճը :Ընկերներից մեկը լողալ չի իմանում և ընկերը փրկում է նրան: Առաջին ընկերը քարի վրա գրում է. Իմ ընկերն այսօր փրկեց իմ կյանքը: ԵՎ երբ երկրորդը հարցնում է , թե ինչու առաջին անգամ ավազին գրեցիր, իսկ երկրոդ անգամ քարին, նա պատասխանում է. Այդպես է, ընկերները պետք է վատ արարքները գրեն ավազին, որպեսզի ժամանակը մաքրի ու տանի այն, իսկ լավ արարքները պետք է գրեն քարին, որպեսզի ոչինչ չմաքրի այն:

LILIA: Երկու հրեշտակ միասին զրուցում են, թե որտեղ պահեն մարդկանց բացարձակ ազատ և երջանիկ լինելու գաղտնիքը, ոպեսզի նրանք չնմանվեն աստվածներին: Մեկն առաջարկում է պահել օվկիանոսի խորքում, մյուսն ասում է, որ մարդիկ խելացի են ,մի բան կստեղծեն ու կհասնեն օվկիանոսի խորքը և այնտեղից կհանեն այն, որոշում են տիեզերքում պահել, հետո նորից մտածում են, որ կգա ժամանակ, որ մարդը մի բան կհնարի, որ հասնի տիեզերք: Նրանք մտախոհ նստում են:Այդ պահին մի փոքրիկ հրեշտակ ասում է. Պահեք այն մարդու սրտի խորքում, նա երբեք այնտեղ չի նայում:

LILIA: Երիտասարդն իմաստունի այն հարցին, թե ինչպե՞ս է անցկացրել իր օրը, պատասխանեց. Ես օրվա մեծ մասը ծախսեցի այն մտքերի վրա, որոնց մասին չպետք է մտածեի, ցանկանալով բաներ, որոնք չպիտի ցանկանայի և պլաններ կազմելով, որոնք ճիշտ չեն: Իմաստունը նրան այգում քայլելու հրավիրեց, ու երբ հանդիպեցին մի ծառի` հարցրեց երիտասարդին. Դու գիտե՞ս սա ինչ ծառ է: Այո, դրա անունը Բելադոննա է, այն թունավոր է և կարող է սպանել նրան, ով կուտի նրա տերևներից: Բայց նա չի կարող սպանել նրան, ով պարզապես հետևում է իրեն, ճի՞շտ է: Այդպես էլ բացասական կամ մեղսահարույց մտքերը չեն կարող քեզ չարիք պատճառել, եթե թույլ չտաս, որ դրանք գայթակղեն քեզ:

LILIA: Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։ Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։ Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։ Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին. - Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։

LILIA: Ուժասպառ ճամփորդը քարշ էր գալիս ծովափով։ Հետ նայելով՝ նա ավազի վրա տեսնում էր իր ոտնահետքերի միայնակ հետագիծը։ Գիտակցությունը կորցնելով՝ ճամփորդը հանկարծ տեսավ ոտնահետքերի ևս մի շարան։ Նա բարձրացրեց աչքերը և իր կողքին տեսավ Աստծուն։ Մի՛ հուսահատվիր։ Ես քեզ երբեք չեմ լքի։ Քո գոյության ամեն մի ակնթարթ, նույնիսկ ամենածանր պահերին ես միշտ կողքիդ կլինեմ։ Կյանքն արագ անցավ։ Ալեհեր ու տանջահար ճամփորդն էլի թափառում էր Կյանքի Օվկիանոսի ափով։ Վերջին անգամ հետադարձ հայացք գցելով իր տարիներին՝ նա տեսավ, որ երբեմն ոտնահետքերի երկու շավիղներն ընդհատվում են, և միայնակ ձգվում է միայն մի ոտնահետքը. միայնակություն կյանքի ամենադժվարին պահերին։ Այնժամ ճամփորդը գոռաց Աստծո վրա. Աստվա՜ծ իմ, դու ստախո՛ս ես։ Դու լքե՛լ ես ինձ։ Նայի՛ր իմ կյանքի ամենավտանգավոր օրերին. այնտեղ միայն ի՛մ ոտնահետքերն են։ Սիրելի՛ս,- հանգիստ պատասխանեց Աստված,- Դու սխալվում ես. Դրանք ոչ թե քո ոտնահետքերն են, այլ իմ, որովհետև կյանքիդ ամենադժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել։

LILIA: Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում եւ հովիտներում: Եւ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված եւ փշրված: Միայն մի եղեգ կար` կանգուն եւ անարատ: Թագավորն ասաց <Ո~վ եղեգ, ասա ինձ. թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրված են>: Եվ եղեգն ասաց, <Ո~վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ եւ հողմը նրանց փշրեց: Իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով եւ ահա կանգուն եմ>:

LILIA: Մի այրի կին ունենում է հինգ այծ եվ ամեն օր, նրանց կաթը կթելուց հետո, կաթին ջուր է խառնում եվ վաճառում է հարեվաններին: Մի անգամ տղան հարցնում է նրան, թե ինչու է կաթին ջուր խառնում: Մայրը պատասխանում է. -- Տղաս, կաթին ջուր եմ խառնում, որ շատ լինի եվ նրա վաճառքից առաջացած գումարով հաց առնենք, որ սովամահ չլինենք... Բայց մի օր, երբ տղան այծերին տանում է արածացնելու, ուժեղ քամի է բարձրանում եվ այծերին քշում է ջուրը: Տղան ձեռնունայն վերադառնում է տուն եվ ասում է մորը. -- Մայրիկ, այն մի կուժ ջուրը, որ դու ամեն անգամ ավելացնում էիր կաթին ու վաճառում մեր հարեվաններին, դարձավ հեղեղ ու քշեց մեր այծերին գետը...