Ōīšóģ » ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԿՐՈՆ » ARAKNER » Īņāåņčņü

ARAKNER

LILIA:

Īņāåņīā - 36, ńņš: 1 2 3 4 All

LILIA: ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդո“ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց , բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն : Եկան գյուղի ջոջերը Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին, -Լսե“ ք, մկներ, ցեղակից , Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի , Պէտք է մեռնեմ անոթի Սովն է չոքել դռանը, Ախ , մռռանը, մռռանը , Վեր է ընկել, մառանը , Ինչքան ասես նազ անի , Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի , Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի , Ուտի , քեֆը չաղ անի , Էսպես զուլում ու կրակ , Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը... Ա՜յ բերել եմ ես մի զանգ , Ծափ , ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա , Որ ինչքան էլ շորորա , Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի : Է “, զանգը ո՞վ կախ անի. -Ալո դո“ ւ: -Ալո՞ն տանի: -Բալո դո“ւ : - Բալո՞ն կախէ: -Չստո, դո“ ւ: -Չստոն կաղ է : -Մստո , դո “ւ: -Մստոն կարճ է: -Փստո, դո“ ւ: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբօ , դո “ւ: -Ես տկար եմ: -Չամբո , դո“ ւ: -Ասենք տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞ : -Բտոն , Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից : -Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտո , ի՞նչ ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան : -Լռի“, հանդուգն Կոտորվե“ք դուք ,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը

LILIA: Ագռավն ու աղվեսը Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը, Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ Ես քո գերին Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով Զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես քթիկ, Էդպես ճտիկ, Մախմուր ագին, Խաս ու ղումաշ, Ատլասն հագին։ Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի։ Երգի, քուրիկ, մի ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի։ Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ Երգելում էլ եղար վարպետ, Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։ Ագռավ ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած՝ Ագռավային Բկովը մին Որ չկռռա՜ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը ըռխեց, գնաց։ Ագռավն ու աղվեսը Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը, Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ Ես քո գերին Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով Զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես քթիկ, Էդպես ճտիկ, Մախմուր ագին, Խաս ու ղումաշ, Ատլասն հագին։ Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի Ձայնն էլ կըլի հրեշտակի։ Երգի, քուրիկ, մի ամաչի, Իմ ուզածը մի մեծ բան չի։ Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ Երգելում էլ եղար վարպետ, Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, Թռչունների մայր թագուհի։ Ագռավ ազին իրեն տված Գովեստներից շշմած, ուռած՝ Ագռավային Բկովը մին Որ չկռռա՜ց, Պանիրն ընկավ ծառիցը ցած, Շողոքորթը ըռխեց, գնաց։

LILIA: Գայլն Ու Գառը Մի ամլիկ գառ Իրեն համար Ջուր էր խմում առվակից. Մեկ էլ դեմի ձորակից Գայլն է կտրում վեըեւը, Խոսքին տալով էս ձեւը. - Էս ի՞նչ լրբություն, Ի՞նչ հանդգնություն. Ա՜յ, դու փսլնքոտ, Ոչխարի լակոտ, Դու ինչի՞ տեր ես. Որ գաս դնչովդ, Քթով-պնչովդ Ջուրս պղտորես. Բռնեմ դունչդ Կտրի շունչդ: - Մի՛ բարկանար, պարոն գայլ, Քեզնից ցած եմ քանի քայլ, Էնպես բան ես ասում որ ... - Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր, Էդ էլ չլինի հերվանը, Չեմ մոռացել էն բանը, Որ հենց էստեղ, նույն օրը, Հայհոյեցիր իմ հորը: - Մի տարեկան դեռ չկամ ... - Է՛հ, եղբայրդ էր, անզգամ: - Ես մի ծին եմ, մինուճար: - Խնամիդ էր անպատճառ, Կամ մեկը ձեր պիղծ ցեղից: Էլ ժաժ չգաս քո տեղից, Ձեր շների, Հովիվների Ոխը քեզնից ես հանեմ, Տես, գլուխդ ինչ բերեմ: Ասավ, Հասավ Գառանը, Առավ, թռավ Անտառը: Էստեղ ինչն է գլխավոր: Ուժեղի մոտ Միշտ էլ թույլն է մեղավոր:

LILIA: ԱՂՒԷՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Հին առակ է Աղւէսի դունչը խաղողին չհասաւ Ասաց՝ պակ է: Սուած աղւէս, Մտնի պարտէզ, Տեսնի խաղող, Ա՜խ ... արևկող Յակինթ ճիթեր Վարից կախ, կախ, Ա՜յ թէ կուտէր. Աչքն էր տեսնում, Դունչ չէր հասնում: Էսես պուպուզ, Էնտեղ պուպուզ, Էս վազի տակ, էն վազի մօտ, Վերջն՝ աչքէ տիս, բերնէ կարօտ, Խիստ սրտնեղած Ելաւ գնաց Պարտէզից դուրս Հետն ասելով. -Մի խօսքով, Լաւ է տեսքով... Բայց խակ է, կանաչ է, Ուտելու բան չէ, Բերան տաս Ատամհարիք Կստանաս

LILIA: Վարդան Այգեկցի, XII-XIII դարեր ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. "Ինչո՞ւ համար այն խոզն առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս": Մայրն ասաց. "Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքով կտեսնես": Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ պախավ դեպի մայրը, և մայրն ասաց. "Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում": Եվ դարձյալ եկան կալը` գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. "Ո՜վ մայր, տես, թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն ինչպես խոզից":

LILIA: Աստվածաշունչ ուսւմնասիրել Մի անգամ իմաստուն ծերունու մոտ է գալիս կույսը ու հարցնում . Ավվա , ես 6-րդ շաբաթն է պասեմ պահում և ամեն օր ուսւմնասիրում Աստվածաշունչը : Ծերունին պատասխանեց - Դարձել՞ է քեզ համար ագահությունը անտարբեր , ինչպես լիություն : Նա ասաց - Ոչ : - Նվաստությունը - ի՞նչպես գովանք : - Ոչ : - Թշնամիները - ի՞նչպես ընկերներ : - Ոչ : - Դե որ այդպես է - ասաց իմաստուն ծերունին - գնա և աշխատիր քեզ վրա , դու ոչինչ ձեռք չես բերել : Քրիստոնեական առակ

LILIA: Հավաքվեցին մի անգամ այծերը ու գայլերին նամակ ուղարկեցին, թե ինչու ենք մենք դարերով թշնամի իրար հետ, եկեք ապրենք միասին սիրո եվ խաղաղության մեջ: Ուրախացան գայլերը, իրենց համաձայնությունը տվեցին ու շատ նվերներ ուղարկեցին այծերին, իսկ նամակում գրված էր. «Շատ ճիշտ եք որոշել, հարգարժան այծեր, մեր միջի խառնողը հովիվներն ու շներն են, եթե դուք նրանց վռնդեք ձեր կողմերից, մենք բարեկամներ կլինենք»: Այփերը լսեցին գայլերի խորհուրդը եվ վտարեցին հովիվներին եվ շներին: Եվ սկսեցին թռչկոտել ազատության մեջ, ուտել ամենահյութեղ խոտն ու խմել ամենալավ առվակի ջուրը: Իսկ գայլերը սպասեցին հարյուր օր, հավաքվեցին ու խժռեցին հիմար այծերին...

LILIA: Մի անգամ գայլը մի ջահել գառ է բռնում եվ ուզում է խժռել նրան: Գառնուկը ընկնում է նրա ոտքերն ու ասում. -- Խնդրում եմ քեզ, գայլ, մինչեվ ինձ ուտելը նվագիր շեփորի վրա, քանի որ ես իմ պապերից լսել եմ, որ ձեր ցեղը հմուտ շեփորահար է: Հպարտանում է գայլը եվ շեփորը վերցնելով, սկսում է ինչքան ուժ ունի փչել այն: Այդ ձայնը լսում են մոտակա գյուղի շները, հարձակվում են գայլի վրա: Մի կերպ կաշին ազատելով շներից, գայլը բարձրանում է ժայռի վրա եվ ինքն իրեն ասում. -- Տեղն է ինձ' հիմարիս, որ շները հարձակվեցին վրաս եվ կորցրեցի որսս, չէ որ ես գիտեի, որ իմ գործը մսագործությունն է, ոչ թե շեփոր փչելը, եվ ես որդին եմ մսագործի...

LILIA: Բկլիկ-Ձկնիկ Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, Դրսի որսը թող արա. Իջի՛ր ջրի հատակը, Մինչեւ անցնի վտանգը: Տե՜ս, փորձանք կա քո գլխին, Մի լավ մտիկ երեխին. Որդ է խփել իր կարթին Չմոտենաս էդ որդին: Ինձ չլսեց շեկլիկը, Ինձ չլսեց բկլիկը, Հո՛պ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը

LILIA: Աստծուն կուրորեն հավատացող եվ սիրող մի մարդ, այնպես է ստացվում, որ հայտնվում է փոքրիկ նավակով փոթորկալից ծովի մեջտեղում: Սկսում է աղոթել Աստծուն, որ հասնի փրկության: Անցնում է որոշ ժամանակ, մի նավ է հայտնվում եվ նավապետը առաջարկում է իր օգնությունը, բայց այս մարդը հրաժարվում է օգնությունից, ասելով թե Աստված իրեն մենակ չի թողնի' կհասնի: Այսպես երկու նավ էլ են հայտնվում, առաջարկում են իրենց օգնությունը, բայց մարդը կրկին հրաժարվում է օգնությունից, թե Աստված կհասնի իրեն: Երկար մնալով ծովի վրա նավակը վերջապես խորտակվում է եվ մարդը խեղդվում է: Դրախտում հանդիպում է Աստծուն եվ դժգոհ հարցնում. -- Աստված, ես հավատում էի քեզ, ամբողջ կյանքս աղոթել եմ քեզ համար եվ դու ասում էիր, թե կհասնես ինձ երբ նեղը լինեմ, ինչու թույլ տվեցիր, որ խեղդվեմ: Աստված պատասխանում է. -- Եթե կարծում ես, թե այն երեք նավերը պատահական հայտնվեցին քեզ մոտ, ուրեմն սխալվում ես...

LILIA: Մի թագավորի որդի միշտ տխուր է լինում, միշտ դժգոհ ամեն ինչից: Գնում է իմաստունի մոտ, ասում. -- Իմաստուն ջան, ինչպես անեմ, որ ուրախ լինեմ, ինձ ամեն անգամ ինչ որ բան պակասում է երջանիկ լինելու համար: Իմաստունն ասում է. -- Գտիր մի երջանիկ, ուրախ մարդ, վերցրու նրա շապիկը ու հագիր եվ դու երջանիկ կլինես ու ուրախ... Արքայորդին ման է գալիս թագավորությունից թագավորություն, փնտրում է հարուստ, երջանիկ տագավորի, բայց ավաղ, յուրաքանչյուրին ինչ-որ բան պակասում է երջանիկ լինելու համար: Տխուր, փոր-փոշման հետ է վերադառնում, ճանապարհին տեսնում է մի ուրախ հովվի, ոէ բարձր ձայնով երգում է, մոտենում հարցնում է, -- Հովիվ, այնպես ես երգում, կարծես աշխարհը քոնը լինի: Դու երջանիկ ես: Հովիվը պատասխանում է, որ շատ երջանիկ է: -- Այդ դեպքում տուր ինձ քո շապիկը,- ասում է արքայորդին: -- Ես շապիկ չունեմ,- ժպտում է հովիվը...

LILIA: ՄԱՐԳԱՐԻՏՆ ՈՒ ՓՐՓՈՒՐԸ Ծովի երեսն է փրփուրը ելնում, Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ, Մինչ մարգարիտը խորքում է լինում, Խորից է ծնվում գանձը ճշմարիտ: Բայց այսպես խոսեց փրփուրն այդ մասին. - Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին, Թե մարգարիտ ես... Էլ ի՞նչ մարգարիտ, Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ, Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում, ՈՒ ես եմ փայլում, Կյանքը վայելում.... Բայց իր վայելքը երկար չտևեց, Մի քամի ելավ, փրփուրը ցրվեց, Հետքն էլ չմնաց ծովի երեսին... Մինչ մարգարիտը, երբ խորքից հանվեց, Ձեռքե-ձեռք խլվեց, գանձ է, գանձ, ասին, Ահա' մայր ծովի միակ փառքը մեծ: ...Մարդիկ կան, որոնք փրփուրի նման Միշտ կյանքի ծովի երեսն են ելնում, Բայց խորքում որքա՜ն Մարգարիտներ կան, Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:

LILIA: Հովհաննես Շիրազ Աստղերը մի օր լուսնյակին ասին. - Ինչո՞ւ են անվերջ խոսում քո մասին. Բանաստեղծները լուսնոտի նման, Մեզ էլ են գովում, բայց քեզ՝ անսահման… Մինչդեռ մի հատ ես, մենք հազա՜ր մի հատ... Եվ լուսինն ասաց. - Մրջյունն էլ է շատ, Այնինչ առյուծը մի ձագ է ծնում, Միջակն հազար է, հանճարը՝ մի հատ, Աշխարհում լավը միշտ քիչ է լինում, Ծաղկունքը քիչ են, խոտերն՝ անհամար, Վարդը մի հատ է, տերևը՝ հազար։ Վար նայեք դուք ձեր գոռոզ բարձունքից, Տեսե՛ք աղբյուրն էլ աղի ծովի հետ Ծնվում է մի մոր անմահ ակունքից, Բայց նա է ցրում ծարավներն հավետ, Ոսկին էլ փոքր է, արևն էլ մի հատ, Բայց, նա է ցրում խավարն անընդհատ, Այն, որ աստղերդ ցրել չեք կարող՝ Անթիվ աստղերդ, այն էլ դարերով... Ինչ որ մի հատիկ արևը կանի՝ Չեն կարող անել աստղերն անհունի։

LILIA: Երկու ընկեր ճանապարհ են գնում, ճանապարհի կեսին նրանք վիճում են ու մեկը վիրավորում է մյուսին, նա ավազին գրում է. «իմ ընկերն այսօր վիրավորեց ինձ», նրանք գնում են ու հանդիպում մի օազիսի ,վազում են մտնում լիճը :Ընկերներից մեկը լողալ չի իմանում և ընկերը փրկում է նրան: Առաջին ընկերը քարի վրա գրում է. « Իմ ընկերն այսօր փրկեց իմ կյանքը»: ԵՎ երբ երկրորդը հարցնում է , թե ինչու առաջին անգամ ավազին գրեցիր, իսկ երկրոդ անգամ քարին, նա պատասխանում է. « Այդպես է, ընկերները պետք է վատ արարքները գրեն ավազին, որպեսզի ժամանակը մաքրի ու տանի այն, իսկ լավ արարքները պետք է գրեն քարին, որպեսզի ոչինչ չմաքրի այն»:

LILIA: Երկու հրեշտակ միասին զրուցում են, թե որտեղ պահեն մարդկանց բացարձակ ազատ և երջանիկ լինելու գաղտնիքը, ոպեսզի նրանք չնմանվեն աստվածներին: Մեկն առաջարկում է պահել օվկիանոսի խորքում, մյուսն ասում է, որ մարդիկ խելացի են ,մի բան կստեղծեն ու կհասնեն օվկիանոսի խորքը և այնտեղից կհանեն այն, որոշում են տիեզերքում պահել, հետո նորից մտածում են, որ կգա ժամանակ, որ մարդը մի բան կհնարի, որ հասնի տիեզերք: Նրանք մտախոհ նստում են:Այդ պահին մի փոքրիկ հրեշտակ ասում է. «Պահեք այն մարդու սրտի խորքում, նա երբեք այնտեղ չի նայում»:

LILIA: Երիտասարդն իմաստունի այն հարցին, թե ինչպե՞ս է անցկացրել իր օրը, պատասխանեց. –Ես օրվա մեծ մասը ծախսեցի այն մտքերի վրա, որոնց մասին չպետք է մտածեի, ցանկանալով բաներ, որոնք չպիտի ցանկանայի և պլաններ կազմելով, որոնք ճիշտ չեն: Իմաստունը նրան այգում քայլելու հրավիրեց, ու երբ հանդիպեցին մի ծառի` հարցրեց երիտասարդին. –Դու գիտե՞ս սա ինչ ծառ է: –Այո, դրա անունը Բելադոննա է, այն թունավոր է և կարող է սպանել նրան, ով կուտի նրա տերևներից: –Բայց նա չի կարող սպանել նրան, ով պարզապես հետևում է իրեն, ճի՞շտ է: Այդպես էլ բացասական կամ մեղսահարույց մտքերը չեն կարող քեզ չարիք պատճառել, եթե թույլ չտաս, որ դրանք գայթակղեն քեզ:

LILIA: Ժուկով-ժամանակով ապրում էր մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։ Առաջին օրը գերանի մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական բարկությունը զսպել, քան մեխել գերանը։ Վերջապես եկավ այն օրը, երբ նա այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց, որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։ Ժամանակ անցավ, եկավ այն օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։ Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին. - Դու հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին կմնա։

LILIA: Ուժասպառ ճամփորդը քարշ էր գալիս ծովափով։ Հետ նայելով՝ նա ավազի վրա տեսնում էր իր ոտնահետքերի միայնակ հետագիծը։ Գիտակցությունը կորցնելով՝ ճամփորդը հանկարծ տեսավ ոտնահետքերի ևս մի շարան։ Նա բարձրացրեց աչքերը և իր կողքին տեսավ Աստծուն։ «Մի՛ հուսահատվիր։ Ես քեզ երբեք չեմ լքի։ Քո գոյության ամեն մի ակնթարթ, նույնիսկ ամենածանր պահերին ես միշտ կողքիդ կլինեմ»։ Կյանքն արագ անցավ։ Ալեհեր ու տանջահար ճամփորդն էլի թափառում էր Կյանքի Օվկիանոսի ափով։ Վերջին անգամ հետադարձ հայացք գցելով իր տարիներին՝ նա տեսավ, որ երբեմն ոտնահետքերի երկու շավիղներն ընդհատվում են, և միայնակ ձգվում է միայն մի ոտնահետքը. միայնակություն կյանքի ամենադժվարին պահերին։ Այնժամ ճամփորդը գոռաց Աստծո վրա. «Աստվա՜ծ իմ, դու ստախո՛ս ես։ Դու լքե՛լ ես ինձ։ Նայի՛ր իմ կյանքի ամենավտանգավոր օրերին. այնտեղ միայն ի՛մ ոտնահետքերն են»։ «Սիրելի՛ս,- հանգիստ պատասխանեց Աստված,- Դու սխալվում ես. Դրանք ոչ թե քո ոտնահետքերն են, այլ իմ, որովհետև կյանքիդ ամենադժվարին պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել»։

LILIA: Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում եւ հովիտներում: Եւ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված եւ փշրված: Միայն մի եղեգ կար` կանգուն եւ անարատ: Թագավորն ասաց <Ո~վ եղեգ, ասա ինձ. թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրված են>: Եվ եղեգն ասաց, <Ո~վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ եւ հողմը նրանց փշրեց: Իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով եւ ահա կանգուն եմ>:

LILIA: Մի այրի կին ունենում է հինգ այծ եվ ամեն օր, նրանց կաթը կթելուց հետո, կաթին ջուր է խառնում եվ վաճառում է հարեվաններին: Մի անգամ տղան հարցնում է նրան, թե ինչու է կաթին ջուր խառնում: Մայրը պատասխանում է. -- Տղաս, կաթին ջուր եմ խառնում, որ շատ լինի եվ նրա վաճառքից առաջացած գումարով հաց առնենք, որ սովամահ չլինենք... Բայց մի օր, երբ տղան այծերին տանում է արածացնելու, ուժեղ քամի է բարձրանում եվ այծերին քշում է ջուրը: Տղան ձեռնունայն վերադառնում է տուն եվ ասում է մորը. -- Մայրիկ, այն մի կուժ ջուրը, որ դու ամեն անգամ ավելացնում էիր կաթին ու վաճառում մեր հարեվաններին, դարձավ հեղեղ ու քշեց մեր այծերին գետը...

LILIA: Մի գյուղացի հրավիրված էր մի բանկետի; Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ; Ուտելուց առաջ, ոչ ոք չաղոթեց, բացի գյուղացուց, որը ձեռքեր հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը; Քաղաքից եկած մի ինքնահավան, ծաղրելով նրան, ասաց. - Սիրելի բարեկամ, այնտեղ, գյուղում, դուք բոլորդ դեռ աղոթելու սովորություն ունե՞ք; - Ո՛չ, - պատասխանեց գյուղացին, - այդպես ասել չեմ կարող; - Լավ, - հաղթականորեն ասաց քաղաքացին, - միգուցե միայն ծերունինե՞րը կամ հետամնացնե՞րը; - Այդպես էլ չի կարելի ասել, - եղավ պատասխանը, - տեսե՛ք, իմ ախոռում ես մի խոզ ունեմ իր յոթ ծծկերներով և նրանք չեն աղոթում, բայց սովորաբար միշտ գոհանում են աստծուց իրենց տրված սննդի ու ջրի համար; Սրանից հետո քաղաքացին լռում է...

LILIA: Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին. - Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց. - Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

LILIA: Մի աղքատ մարդ հրավիրված է լինում խնջույքի, բայց երբ ժամանում է, տանտերերն ու հյուրերը ուշադրության չեն արժանացնում նրան, քանի որ հին շորեր է հագին լինում: Վիրավորված մարդը աննկատելի դուրս է գալիս խնջույքից եվ որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է, բայց ընկերոջ թանկարժեք հագուստով: Հյուրերը նկատում են նրան, տանում են ամենալավ տեղը եվ զանազան ուտելիքներ են հրամցնում: Մարդը ցուցադրական բռնում է կոստյումի փեշը, մտցնում ափսեի մեջ ու ասում. «Կեր, խմիր, վայելիր, որովհետեվ ոչ թե իմ անձն են հարգում, այլ քեզ»:

LILIA: Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրան պատասխանեց. - Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

LILIA: Մի օր Սողոմոն իմաստունի մոտ են բերում մի երեխայի եվ երկու կնոջ, որոնք վիճում են, թե ումն է երեխան, մեկն ասում է ինքն է երեխայի մայրը, մյուսը հակառակն է պնդում: Լսելով նրանց եվ մտորելուց հետո, Սողոմոն իմաստունը արձակում է վճիռը.«Կիսել երեխային երկու մասի, մի մասը տալ մի կնոջը, մյուսը' մյուսին: Առաջին կինը գոհ է մնում ասելով, որ եթե երեխան իրենը չի, ուրեմն մյուսինն էլ չի լինի, իսկ երկրորդ կինը հրաժարվում է երեխայից, միայն թե նա ողջ մնա: Իմաստունն ասում է. «Տվեք երեխային երկրորդ կնոջը' նա է մայրը»:

LILIA: «Մի թագավորությունում կար մի խեղկատակ, որն աջ ու ձախ այսպես հայտարարելով ման էր գալիս. «Բոլոր կանայք ունեն իրենց գի՜նը…»: Այս խոսքերը գնում հասնում են թագուհուն, որը շատ բարկացած իր մոտ է կանչում խեղկատակին ու խիստ տոնով հարցնում. –Բոլոր կանայք ունեն իրենց գի՞նն ասում ես, դե ասա տեսնեմ ինձ ինչքա՞ն կգնահատեիր: –100 դինար,–պատասխանում է խեղկատակը: –Այդքան քի՜չ,–բորբոքվում է թագուհին: –Դե դուք արդեն սակարկում եք,–ծիծաղում է խեղկատակը»: Սա կատակ պատմություն էր:

Anush:

MARY: Anush tu im hjurss

MARY:

MARY:

LILIA: MARI JAN INCHU CHES GRANCVUM?

t:

bhh:

hyl:

Shahen: Մի անխիղճ ու անսիրտ թագավոր ա լինում։ Սա իր ժողովրդիցը ամեն տեսակ հարկ ա հավաքում, ամա արի տես, որ ինչքան ավել ա հավաքում էնքան ավել ա ուտում իրա նազիր-վեզիրների, սինոդականների ու պալատականների հետ։ Թագավորական խազինեն դատարկվում ա։ Սա կանչում ա նազիր-վեզիրներին. — Խազինեն լափ դար ու դատարկ ա։ Դե հիմի ո՞նց եք էշը ցեխիցը հանում։ Մի հնար գտեք,— ասում ա թագավորը։— Էկեք մի նոր հարկ դնենք։ — Լավ, դրեցինք, բա հարկի անունը ի՞նչ դնենք, որ հարկը կարենանք հավաքենք։ Պալատականների ու սինոդականների, նազիրների ու վեզիրների խորհուրդ են կանչում։ Թագավորը նստում ա թախտին, դահիճները կանգնում են թագավորական թախտի աջ ու ձախ կողմը. — Դե, սկսեք սինոդական խորհուրդը, թե նոր հարկահավաքության միջոցը չգտանք, հրես դահիճները պատրաստ սպասում են, բոլորիդ գլխները կթռցնեմ։ Խոսքը վեր ա ունում ամենահասակով ու ամենափորձված սինոդապետը. — Թագավորն ապրած կենա,— սկսում ա նա իր ճառը... Թագավորը նրա խոսքը կտրում ա. — Քու տունը չքանդվի,— ասում ա,— ես էլ ո՞նց «ապրած» կենամ, որ խազինեն լափ դար ու դատարկ ա, դուք էլ մի խելքը գլխին բան չասեցիք, թե էս էշը ո՞նց ենք ցեխիցը հանում։ — Դե հենց իմ ուզածն էլ էն ա, որ իմ թագավորը ապրած կենա,— ասեց սինոդապետը,— դրա համար ա, որ խնդրում եմ իրավունք տաս խոսքս թամամացնեմ, թե հավան կացար հու լավ, թե հու չէ՝ գլուխս կտրիլ տու։ — Կարճ կտրի,— վրա բերեց թագավորը,— երկար ճառի աչքակապություն չանես, ասելիքդ պարզ ասա, որ էշի գլուխն էլ հասկանա, պոչն էլ։ — Թագավորն ապրած կենա,— ասում ա սինոդապետը,— արի մի էս տեսակ կարճ ու, ոնց որ դու հրամայեցիր՝ էշի գլխին էլ, պոչին էլ հասկանալի հրաման գրի. ում անունը Մահմադ լինի՝ հինգ ոսկի տա։ Ում կնկա անունը Ֆաթմա լինի՝ հինգ ոսկի տա։ Ում մի էշ ունենա, նա էլ հինգ ոսկի տա։ Ով փինաչի լինի՝ նա էլ հինգ ոսկի տա։ Ով որ քաչալ ա` նա էլ։ — Ապրի մեր սինոդապետը,— ձեն տվին աջից ու ձախից,— նրա խելքը մեզ համար, ոնց որ արեգակը՝ մթնագիշերին։ — Հալբաթ որ,— ասեց թագավորը,— հալբաթ որ, երկրիս ու ժողովրդիս գլխին ես եմ բազմած, ամա հայտնի բան ա, որ իմ աջ ու ձախ ձեռներս իմ նազիրներն ու վեզիրներն են, իմ աջ ու ձախ տեսնող աչքերս՝ իմ պալատականներն ու սինոդականները։ Ապրի իմ սինոդապետը, էս անգամ էլ նա տերությանս էշը ցեխի միջիցը հանեց։ Դե, մինչև հրամանը կգրվի, էկեք մեր սինոդապետի պատվին մի չավ քեֆ անենք, նոր էգուցվանից թող հրամանը ուժի մեջ մտնի։ Նստում են քու հավանած քեֆն ու ուրախությունը անում, որ էս անգամ էլ կառավարության էշը ցեխիցը դուրս քաշեցին։ Էգսի օրը, հարկ հավաքողները ճամփա են ընկնում, ամենը երկրի մի կողմի վրա։ Մին էլ տեսնում են հրես մի փինաչի, ասում են. — Էս քո՞ւ դուքանն ա։ Ասում ա. — Հա։ Ասում են. — Դու փինաչի՞ ես։ Ասում ա. — Հա, էս ա հինգ տարի ա փինաչություն եմ անում։ Ասում են. — Թագավորի հրամանն ա, ով որ փինաչի ա, պետք ա հինգ ոսկի հարկ տա։ Սա ղալմաղալ ա անում. — Ես կարալ չեմ, որդիա՞ն տամ էդքանը։– Ամա որ տեղը նեղանում ա, սա կնկանը կանչում ա. —Ֆաթմա,- ասում ա,– գնա մի հինգ ոսկի բեր, տանք, սրանք ռադ լինեն՝ կորչեն։ Հարկ հավաքողը ասում ա. — Էս ո՞վ ա։ Ասում ա. — Իմ կնիկն ա, ո՞վ ա։ Հավաքողը թե. — Մոլլեն կհաստատի՞, որ սա քու կնիկն ա։ — Ի՞նչ ես ձութի պես կպել ինձանից պոկ չես գալի, իմ կնիկն ա, բա հո քունը չի։ — Պա հո՜,— ասում ա հարկահավաքը,— թագավորի հրաման ա, ում կնկա անունը Ֆաթմա լինի, հինգ ոսկի էլ պետք ա նա տա։ Մարդը ձեն ա տալի թե — Ֆաթմա ջան։ Կնիկը էն տեղից. — Էս ա, Մահմադ ջան, հրես կբերեմ։ Ասում են. — Անունդ Մահմադ ա՞։ Ասում ա. — Հա։ Ասում են. — Հինգ ոսկի էլ դրա համար տուր։ — Ֆաթմա ջան,— ասում ա կնկանը,— տասնհինգ ոսկի բեր։ — Մահմադ ջան,— ասում ա կնիկը,— կացի էշը կապեմ բերեմ։ Ասում են. — Քո՞ւ էշն ա։ Ասում ա. — Հա, Ասում են. — Թագավորի հրամանն ա՝ հինգ ոսկի էլ էշիդ համար տուր։ — Հարուստ մարդ ես,— ասում են,— այ մարդ, համ փինաչի ես, համ անունդ Մահմադ, համ կնկանդ անունը՝ Ֆաթմա, համ էշը դռանդ կապած՝ էլ ի՞նչ ես ուզում։ Մահմադի սիրտը քիչ ա մնում, թե տրաքի. — Տո անհավատներ,— ասում ա,— բա դուք խիղճ ու նամուս չունե՞ք։ Դե որ եկել եք, էնա միանգամից ինձ մորթեք ու կաշիս մաշկեք տարեք, որ ձեր խազինեն հարստանա։ Թքած ձեր նամուսին,— ասում ա ու փափախը գետնովն ա տալի։ Սրանք տեսնում են, որ սա քաչալ ա, ասում են. — Թամամ, որ բախտդ բերել ա, Մահմադ, մարդն էլ միանգամից հինգ հարկ կարենա տա ։ Նստացնում են փինաչուն իրա էշի վրա, քաղաքում ման ածում, հետն էլ ձեն տալի. — Այ ժողովուրդ, թամաշ արեք էս պատվական մարդուն, սա իրա փինաչի տեղովը, միանգամից հինգ հարկ ա տալի, իրա ունեցած հինգի դիմաց քսանհինգ ոսկի ա տվել խազինին։ Կնիկը նստում ա ծնկներին խփում, մազերը փետում, էրեսը ճանկռոտում, վայ տալի իր գլուխը։ — Իրեք տարի, կես կուշտ, կես քաղցած, հավաքել էի, սև փողերից իրար գցել, ոսկի շինել, թե ինչ ա մի քիչ տակն ու վրաններս կարգի գցենք, բան-ման առնենք։ Վեր կաց, այ մարդ, գնանք էս մեր գեղիցը։ Մահմադն ու Ֆաթման հավաքում են իրանց ելած-չելածը, բարձում էշին ու փախչում։ Որ դուրս են գալիս գեղիցը, Ֆաթման ասում ա. — Մահմադ, հլա մի համբերի, մի խոսք ունեմ ասելու թագավորին։ Այ թագավոր, աստվածանից եմ խնդրում, որ դու քո տանը լավ օր չտեսնես քու կնանոնցիցը... Էստեղ փինաչու կնիկը մի զարհուրելի անեծք ա ղրկում թագավորի կնանոնց գլխին։ Քանի որ անիծողը հալալ կաթնակեր, չարքաշ մարդու կնիկ, մարդուն շատ սիրող ու հավատարիմ Ֆաթման ա լինում, աստվածը տեղն ու տեղը կատարում ա նրա խնդիրքը։ Թե ի՞նչ էր նրա անեծքը, էդ կիմանաք էս մի հեքիաթիցդ։

ļīėķą’ āåšńč’ ńņšąķčöū