Ôîðóì » ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ԿՐՈՆ » ARAKNER » Îòâåòèòü

ARAKNER

LILIA:

Îòâåòîâ - 36, ñòð: 1 2 3 4 All

LILIA: Մի գյուղացի հրավիրված էր մի բանկետի; Նա սեղան էր նստել ականավոր հյուրերի հետ; Ուտելուց առաջ, ոչ ոք չաղոթեց, բացի գյուղացուց, որը ձեռքեր հագցրեց իրար ու լռությամբ գոհունակություն հայտնեց Երկնավոր Հորը; Քաղաքից եկած մի ինքնահավան, ծաղրելով նրան, ասաց. - Սիրելի բարեկամ, այնտեղ, գյուղում, դուք բոլորդ դեռ աղոթելու սովորություն ունե՞ք; - Ո՛չ, - պատասխանեց գյուղացին, - այդպես ասել չեմ կարող; - Լավ, - հաղթականորեն ասաց քաղաքացին, - միգուցե միայն ծերունինե՞րը կամ հետամնացնե՞րը; - Այդպես էլ չի կարելի ասել, - եղավ պատասխանը, - տեսե՛ք, իմ ախոռում ես մի խոզ ունեմ իր յոթ ծծկերներով և նրանք չեն աղոթում, բայց սովորաբար միշտ գոհանում են աստծուց իրենց տրված սննդի ու ջրի համար; Սրանից հետո քաղաքացին լռում է...

LILIA: Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստրերին` իրար մեջ խոսեցին. - Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց պատասխանեց. - Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

LILIA: Մի աղքատ մարդ հրավիրված է լինում խնջույքի, բայց երբ ժամանում է, տանտերերն ու հյուրերը ուշադրության չեն արժանացնում նրան, քանի որ հին շորեր է հագին լինում: Վիրավորված մարդը աննկատելի դուրս է գալիս խնջույքից եվ որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է, բայց ընկերոջ թանկարժեք հագուստով: Հյուրերը նկատում են նրան, տանում են ամենալավ տեղը եվ զանազան ուտելիքներ են հրամցնում: Մարդը ցուցադրական բռնում է կոստյումի փեշը, մտցնում ափսեի մեջ ու ասում. «Կեր, խմիր, վայելիր, որովհետեվ ոչ թե իմ անձն են հարգում, այլ քեզ»:


LILIA: Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրան պատասխանեց. - Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

LILIA: Մի օր Սողոմոն իմաստունի մոտ են բերում մի երեխայի եվ երկու կնոջ, որոնք վիճում են, թե ումն է երեխան, մեկն ասում է ինքն է երեխայի մայրը, մյուսը հակառակն է պնդում: Լսելով նրանց եվ մտորելուց հետո, Սողոմոն իմաստունը արձակում է վճիռը.«Կիսել երեխային երկու մասի, մի մասը տալ մի կնոջը, մյուսը' մյուսին: Առաջին կինը գոհ է մնում ասելով, որ եթե երեխան իրենը չի, ուրեմն մյուսինն էլ չի լինի, իսկ երկրորդ կինը հրաժարվում է երեխայից, միայն թե նա ողջ մնա: Իմաստունն ասում է. «Տվեք երեխային երկրորդ կնոջը' նա է մայրը»:

LILIA: «Մի թագավորությունում կար մի խեղկատակ, որն աջ ու ձախ այսպես հայտարարելով ման էր գալիս. «Բոլոր կանայք ունեն իրենց գի՜նը…»: Այս խոսքերը գնում հասնում են թագուհուն, որը շատ բարկացած իր մոտ է կանչում խեղկատակին ու խիստ տոնով հարցնում. –Բոլոր կանայք ունեն իրենց գի՞նն ասում ես, դե ասա տեսնեմ ինձ ինչքա՞ն կգնահատեիր: –100 դինար,–պատասխանում է խեղկատակը: –Այդքան քի՜չ,–բորբոքվում է թագուհին: –Դե դուք արդեն սակարկում եք,–ծիծաղում է խեղկատակը»: Սա կատակ պատմություն էր:

Anush:

MARY: Anush tu im hjurss

MARY:

MARY:



ïîëíàÿ âåðñèÿ ñòðàíèöû